‘Օբամայի կարծիքով՝ մարիխուանան ավելի անվտանգ է, քան ալկոհոլը’

895

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման New Yorker-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե մարիխուանա ծխելը համարում է վատ սովորություն, բայց՝ ավելի քիչ վտանգավոր, քան ալկոհոլ օգտագործելը: «Ինչպել հայտնի է, ես պատանի հասակում խոտ ծխել եմ, և ես դա համարում եմ վատ սովորություն և արատ, որը շատ չի տարբերվում ծխախոտ ծխելուց… Չեմ կարծում, թե դա ավելի վտանգավոր է, քան ալկոհոլը»«- ասել է Օբաման՝ ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանելու ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացման միջոցառումների աշխուժացումը: Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք մարիխուանան ավելի քիչ վտանգավոր է, քան ալկոհոլը, Օբաման դրական է պատասխանել: Խոսելով մարիխուանայի օրինականացման մասին՝ նախագահը նշել է, թե իրեն անհանգստացնում է մի բան. ըստ նրա՝ այն նահանգներում, որտեղ այդ թմրանյութի օգտագործումն արգելված է, հաճախ ոստիկանության կողմից ձերբակալվում և դաժան պատիժներ են ստանում  փոքրամասնության ներկայացուցիչները, քան միջին դասը: Այդ տեսակետից Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում մարիխուանայի օրինականացումը կարևոր փորձ է, որը թույլ է տալիս լուծել այն խնդիրը, երբ «բնակչության մեծ մասն այս կամ այն պահի խախտել է օրենքը (մարիխուանա գործածել), սակայն միայն որոշակի փոքրամասնություն է պատժվում դրա համար»,- ասել է նախագահ Օբաման, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական դիվերսիան պետք է արժանանա միջազգային հանրության վճռական դատապարտմանը. ԼՂՀ ԱԳՆ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է գրեթե յոթ միլիոնով’