‘Չինաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է գրեթե յոթ միլիոնով’

1341

Չինաստանի բնակչությունը 2013 թ. ավելացել է 6,68 միլիոնով՝ հասնելով 1,36 միլիարդի, այսօր հաղորդել է ՉԺՀ վիճակագրական ծառայությունը:

Մեկ տարվա ընթացքում Չինաստանում ծնվել է 16,4 միլիոն նոր քաղաքացի, մահացել 9,72 միլիոնը: Բնական աճը կազմել է 0,49 %: Բնակչության սեռային կառուցվածքում նախկինի պես տաղամարդիկ գերակշռում են կանանց՝ 697,28 միլիոն՝ 663,44 միլիոնի դիմաց: Աշխատունակ տարիքի անձանց (16-ից 59 տարեկան) թիվը 2013 թ. ընթացքում նվազել է 2,44 միլիոնով՝ կազմելով 919,28 միլիոն (բնակչության ընդհանուր թվի 67,6 %-ը): 60 և ավելի տարիքի մարդկանց թիվն ավելացել է՝ 202,4 միլիոն (Չինաստանի ողջ բնակչության 14,9 %-ը): Ընդ որում՝ գրեթե յուրաքանչյուր տասներորդ չինացի ապրում է 65 և ավելի տարի:

Տնտեսության մեջ զբաղված չինացիների թիվը 2013 թ. ընթացքում աճել է 2,73 միլիոնով՝ հասնելով 769,77 միլիոնի: Քաղաքաբնակնրերի թիվն անցյալ տարվա համեմատ նույնպես աճել է՝ կազմելով 731,11 միլիոնի (երկրի բնակչության 53,73 %-ը): Գյուղական վայրերոմ ապրողների թիվը կրճատվել է 12,61 միլիոնով՝ կազմելով 629,61 միլիոն մարդ, փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Օբամայի կարծիքով՝ մարիխուանան ավելի անվտանգ է, քան ալկոհոլը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’