‘Օբամայի նախընտրական շտաբը սեպտեմբերին 181 միլիոն դոլար է հանգանակել ‘

880

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, որը միաժամանակ նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահի ընտրություններին ամերիկյան դեմոկրատների թեկնածուն է, սեպտեմբեր ամսվա ընթացքում իր նախընտրական արշավի համար հավաքել է 181 միլիոն դոլար, այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Օբամայի նախընտրական շտաբի Թվիթերի էջին: Հայտնվում է, որր սա ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցած նոր ռեկորդ է, թեպետ The New York Times-ը նշում է, որ չորս տարի առաջ տեղի ունեցած արշավի ընթացքում հավաքած գումարն ավելի մեծ էր՝ 191 միլիոն դոլարից ավելի:

Ըդնհանուր առմամբ հանգանակությանը իրենց մասնակցությունն են բերել 1,8 միլիոն մարդ: Մուծումների 98 տոկոսի դեպքում գումարը չի գերազանցել 250 դոլարը: Միջինը ամեն մարդ նվիրաբերել է 53 դոլար:

Օբամայի մրցակից Միթ Ռոմնիի շտաբը դեռեւս չի հրապարակել իր օգտին կատարված հանգանակությունների գումարի չափը:

Նախորդ ամիսների արդյունքներից հայտնի է, որ, եթե Օբամայի օգտին հիմնականում նվիրաբերում են ոչ մեծարժեք գումարներ, ապա Ռոմնիի կողմնակիցներն ավելի հազվադեպ բայց ավելի մեծ գումարներ են նվիրաբերել

 

Նախորդ հոդվածը‘Կադիրովն արգելել է «աղջիկ փախցնել» եւ կրակել հարսանիքների ժամանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքահայ հրապարակախոսը պաշտպանել է «Մահմեդականների արդարությունը»: Պաշտոնյաները վրդովված են ‘