‘Օբաման առաջին բանավեճում իր պարտությունը բացատրել է «ավելորդ քաղաքավարությամբ» ‘

864

Օբաման առաջին բանավեճում իր պարտությունը բացատրել է  «ավելորդ քաղաքավարությամբ»

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նախորդ շաբաթ տեղի ունեցած առաջին նախընտրական հեռուստաբանավեճում իր անհաջողության պատճառը համարել է իր «ավելորդ քաղաքավարությունը»:

«Արդարացի կլինի, եթե ես ասեմ, որ չափից դուրս քաղաքավարի եմ եղել: Պարզապես երբեմն դժվար է անընդհատ կրկնել՝ դուք ճիշտ չեք ասում»: Բայց բարեբախտաբար, սա առաջին բանավեճն էր: Եվ արդեն ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ հաջորդ բանավեճն ավելի ակտիվ կլինի», — ռադիոհարցազրույցի ժամանակ ասել է Օբաման:  

Ամբողջությամբ ԱՄՆ ներքին քաղաքականությանը նվիրված նախորդ բանավեճի ժամանակ Օբաման ասել է, թե Ռոմնին անիրականանալի խոստումենր է տալիս՝ խոսելով հարկերի նվազեցման եւ բյուջեի դեֆիցիտի կրճատմանը զուգահեռ պաշտպանական ծախսերի ավելացմանը զուգահեռ:

 

Գործող նախագահը վստահեցրել է, թե հանգիստ է վերաբերվում բանավեճից հետո իր եւ Ռոմնիի վարկանիշերի միջեւ տարբերության նվազման փաստին: Նա նշել է, թե հենց սկզբից նախապատրաստվել է լարված պայքարի, չնայած, որ «Ռոմնիի թույլ տված բազմաթիվ սխալները շատ ընտրողների մոտ տպավորություն են գործել, թե գալիք ընտրություններն անցնելու են առանց ինտրիգի»:  

 

 

Նախորդ հոդվածը‘The Telegraph. Օլանդի կինը Պատրիկ Դևեջյանի սիրուհին էր ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլի համաշխարհային աստղերի առանձնատները. Տեսանյութ’