‘Օբամա. Մարդու իրավունքների հետ կապված խնդիրները խանգարում են Կուբայի հետ բարեկամությանը’

1129

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում տարաձայնությունները դեռևս խոչընդոտում են Կուբայի և Միացյալ Նահանգների կապերի ամրապնդմանը:

Օբամայի խոսքով՝ Կուբայի նկատմամբ կիրառվող էմբարգոն արդեն ավարտվում է, սակայն դրա վերջնական վերացումը կախված է նրանից, թե որքան արագ այդ տարաձայնությունները կհարթվեն:

«Կուբայի ապագան ընտրում են կուբացիներն իրենք, և ոչ այլ ոք: Միևնույն ժամանակ՝ ես հստակ հասկացրի, որ ԱՄՆ-ը հանդես է գալու հանուն դեմոկրատիայի, այդ թվում՝ նաև հանուն նրա, որ կուբացիներն իրավունք ունենան ընտրելու իրենց ապագան»,- ասել է Օբաման:

Իր հերթին՝ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Օբամային խոստացել է մինչև առավոտ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, եթե նախագահն իրեն ներկայացնի նրանց անունների ցուցակը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’