‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

1257

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է 0…-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-5 աստիճան ցուրտ:

 

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝  24.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -5.20C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  7.70

Նախորդ հոդվածը‘Օբամա. Մարդու իրավունքների հետ կապված խնդիրները խանգարում են Կուբայի հետ բարեկամությանը’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելի օդանավակայանում գտել են մահապարտի երեք գոտի’