Օդահենության մեղադրանք բելառուսցի պաշտոնյաներին

355

ԱՄՆ իշխանությունները օդահենության մեղադրանք են առաջադրել բելառուսցի չորս պաշտոնյաների՝ Ryanair օդանավի հետ կապված միջադեպի կապակցությամբ, որն անցյալ տարվա մայիսին հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում, երբ բելառուսցի կարգավարները հաղորդել էին, թե օդանավում ռումբ է դրված։

ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ մեղադրյալները («Белаэронавигация»-ի գլխավար տնօրենը, նրա տեղակալները և երկու կարգավար) պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ կեղծ լուր են հայտնել, որպեսզի ձերբակալեն այդ չվերթով թռչող ընդդիմադիր ակտիվիստ Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային։

Ամերիկյան արդարադատության նախարարությունը պնդում է, որ իրենց գործողություններով այդ պաշտոնյաները վտանգի տակ են դրել օդանավի ուղևորների, այդ թվում՝ ԱՄՆ չորս քաղաքացիների կյանքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» 17-ամյա Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո
Հաջորդ հոդվածըAusOpen. Սիմոնա Հալեպը դուրս եկավ երրորդ շրջան