‘Օդավանակայանում ձերբակալված հոգևորականի ստամոքսում թմրամիջոցների 13 փաթեթ է հայտնաբերվել’

845

Մոսկվայի «Շերեմետյեվո» միջազգային օդանավակայանում ձերբակալված կոլումբիացի հոգևորականի ստամոքսում կոկաինով լի 13 պահպանակ է հայտնաբերվել, տեղեկացնում է Независимые Новости-ն:

Ինչպես փոխանցում են Թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային  ծառայության աշխատակիցները, կոլումբիացի հոգևորականի իրերի խուզարկման արդյունքում թմրանյութով լի ևս 5 փաթեթ է գտնվել:

Նախաքննությունը պարզել է, որ թմրամիջոցների անօրինական տեղափոխության փորձ իրականացրած Կոլումբիայի քաղաքացի Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգեսն իսկապես հոգևորական է և ծառայում է Բոգոտայի թեմերից մեկին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. Ամերիկյան ներդրողներին երաշխիքներ են անհրաժեշտ անկախ դատական համակարգի ոլորտում’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուն ներքնազգեստի հավաքածու կթողարկի’