‘Օդեսայի ձերբակալված քաղաքապետին կասկածում են հափշտակության մեջ’

1908

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը տեղական բյուջեից միջոցների հափշտակության գործում ընդգրկվել է որպես կասկածյալ, հաղորդել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը:

Նախորդ օրը հակակոռուպցիոն գրասենյակը հաղորդել է, որ Օդեսայի բյուջեից հափշտակության գործով ձերբակալվել է երեք մարդ, իսկ քաղաքապետն այդ գործով կասկածյալ է:

Հակակոռուպցիոն գրասենյակի աշխատակիցները 2017 թ. գարնանը Օդեսայում խուզարկություններ էին անցկացրել տեղական բյուջեից շորթումների քրեական գործի շրջանակներում:

Հակակոռուպցիոն գրասենյակի տվյալներով՝ պետական ձեռնարկության հաշվեկշռում գտնվող «Կրայան» գործարանի վարչական շենքը 2016 թ. սկզբին վաճառվել է մոտավորապես 409 հազար դոլարով: Նույն տարվա օգոստոսին դրան առանձին հասցե է տրվել, և շենքը վաճառվել է 148 հազար դոլարով: 2016 թ. դեկտեմբերին նոր սեփականատերը Օդեսայի քաղաքապետարանի շենքը վաճառել է մոտավորապես 6,8 մլն դոլարով:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԱՀ-ում ձերբակալվել է գործարար Գուպտա ընտանիքի անդամներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածից զոհվել են ռուսաստանցի վարձկաններ’