‘Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածից զոհվել են ռուսաստանցի վարձկաններ’

2062

CNN հեռուստատեսությունը հրապարակել է Դեյր-էզ-Զորի մերձակայքում ամերիկյան կոալիցիոն ուժերի հասցրած ավիահարվածի տեսագրությունը, որի զոհ են դարձել Ռուսաստանի քաղաքացիներ:

ՌԴ ՊՆ զինված ուժերի կազմում չգտնվող ռուսաստանցիների զոհվելու մասին հայտնի է դարձել երեքշաբթի: Այդ մասին Интерфакс-ին պատմել է Էդուարդ Լիմոնովը:

Կրեմլում չեն մեկնաբանում այս տեղեկությունը՝ վկայակոչելով ապօրինի զինված խմբավորումների մասին տվյալների բացակայությունը, իսկ ԱԳՆ աղբյուրը հերքել է Սիրիայում «հարյուրավոր ռուսաստանցիների» զոհվելու մասին լուրը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ հարվածի շրջանում ՌԴ ՊՆ ուժեր չեն եղել:

Հարվածը հասցվել է փետրվարի 7-ին, արդյունքում՝ զոհվել է ավելի քան հարյուր ռուսաստանցի:

Փոխանցում է  Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Օդեսայի ձերբակալված քաղաքապետին կասկածում են հափշտակության մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց. ԼՂ շուրջ լարվածությունը կարող է վերաճել մարտական գործողությունների’