‘Օդեսայում անցկացվել է գեյ-շքերթ՝«Հավասարության երթ»’

2227

Կիրակի առավոտյան Օդեսայում անցկացվել է «Օդեսա Փրայդ Հավասարության երթ»: Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, Պրիմոռսկի  բուլվարում հավաքվել է շքերթի մոտավորապես հարյուր մասնակից:

Ցուցարարներին պահպանել են ոստիկաններ, երթուղին փակվել է հատուկ արգելապատնեշով, որից ներս են թողել միայն ոստկանական ստուգումից հետո:

Հուլիսին համանման «Հավասարության երթ» է տեղի ունեցել Կիևում, որին, ոստիկանության տվյալներով, մասնակցել է առնվազն 2500 մարդ՝ մոտավորապես 5000 ոստիկանների ուղեկցությամբ: Երթի մասնակիցներին սատարելու են դուրս եկել Գերագույն ռադայի պատգամավոր Սվետլանա Զալիշչուկը և Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի առաջին փոխնախարար Մաքսիմ  Նեֆեդովը:

Օդեսայում կիրակնօրյա երթի մասնակիցները նույնպես վանկարկել են՝ «Արժանապատվություն ունենք, իրավունք ունենք» և «Մարդու իրավունքենրը՝ ամեն ինչի վեր»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Իրանը մեծացրել է հրթիռների ստեղծման ծախսերը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանի սպանություն Ստամբուլում’