‘Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով’

1123

ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում հուլիսի 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 19-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: 

 
 
Երևանում հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 19-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 
 

Երևանի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
 
·  Օդի առավելագույն ջերմաստիճան  39.80C (1983թ)
·  Օդի նվազագույն ջերմաստիճան  11.50C (1977թ)
·  Օդի միջին օրական ջերմաստիճան 24.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեծացումը’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը դեմ է տարածաշրջանում խաղաղապահների տեղակայմանը’