‘Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա ‘

941

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           41.10C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           25.90C

Նախորդ հոդվածը‘ «Արսենալը» հրաժարվել է 30 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Իվոբիին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Միլան»’