Օլիմպիադա. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1

359

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:

Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակի է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ:

Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:

Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Հայաստանի հավաքականը 17 միավորով ընթացիկ առաջին տեղում է։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):

Օլիմպիադայի ավարտին մնացել է մեկ տուր։

Նախորդ հոդվածըAmnesty-ն ափսոսում է, որ իր զեկույցը ցավ է պատճառել, բայց չի հրաժարվում իր եզրակացություններից
Հաջորդ հոդվածըՊատերազմի էին պատրաստվում. ՉԻ