‘Օլիմպիական խաղերի բացման արարողության ողջ գեղեցկությունը (մեծ ֆոտոշարք)’

1568

Փետրվարի 7-ին  Սոչիի «Фишт» մարզադաշտում, ժամը՝ 20:14-ին, մեկնարկեց XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին աշխարհի խոշոր պետությունների նախագահներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սոչիի նախագիծն սկզբից արդեն գրգռում էր երևակայությունը. ձմեռային խաղերն անցկացվում են մերձարևադարձային կլիմա ունեցող քաղաքում, որտեղ չկային անհրաժեշտ ենթակառուցվածքներ : Խաղերը հատկապես առանձնանում են իրենց թանկարժեքությամբ: 2007 թ., երբ Ռուսաստանը նոր էր Օլիմպիադայի հայտ ներկայացրել, ծախսերի նախահաշիվը գնահատվել էր 12 միլիարդ դոլար: 2013 թ. ծախսերի ընդհանուր գումարն արդեն կազմում էր 50 միլիարդ դոլար, և դեռ չսկսված՝ Օլիմպիադա-2014-ը հայտարարվել է պատմության ընթացքում ամենաթանկարժեքը: Սոչին երեք անգամ գերազանցել է Լոնդոնին և անցել Պեկինի ռեկորդը, որը մինչև վերջերս 40 մլրդ-ով համարվում էր աշխարհի ամենաթանկարժեք Օլիմպիադան: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Մեդվեդեւը քնել է օլիմպիական խաղերի բացման արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը եւ Ադրբեջանը «օլիմպիական հրադադար» են հայտարարել ‘