‘Հայաստանը եւ Ադրբեջանը «օլիմպիական հրադադար» են հայտարարել ‘

915

Հայաստանը եւ Ադրբեջանը խոստացել են հավատարիմ մնալ ղարաբաղյան ուղղությամբ հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լավ լուր: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել ղարաբաղյան հրադադարը` հատկապես Օլիմպիադայի ընթացքում»,- գրել է նա:

Օրերս Ռուսաստանը` որպես Զմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչ, կոչ է արել բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին «օլիմպիական հրադադար» հայտարարել: Օլիմպիադայի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: 

Նախորդ հոդվածը‘Օլիմպիական խաղերի բացման արարողության ողջ գեղեցկությունը (մեծ ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ’