‘Օլիմպիական չեմպիոնը որպես բողոքի նշան ետ է վերադարձնում իր ոսկե մեդալը’

1121

Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Յորդանովը հայտարարել է, որ Միջազգային Օլիմպիական Կոմիտեին (ՄՕԿ) կվերադարձնի իր օլիմպիական ոսկե մեդալը, որը նա նվաճել էր 1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերում, հայտնում է Интерфакс-ը: Բուլղարացին դրանով իր բողոք է հայտնում ՄՕԿ-ի որոշման առթիվ:

53-ամյա Յորդանովը մինչեւ 52 կգ քաշային կարգում աշխարհի յոթակի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն է: Նա նաեւ 1992թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Լոզանում կայացած նիստում ՄՕԿ գործադիր կոմիտեն առաջարկել է ըմբշամարտը հանել 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից: Այս հարցում վերջնական որոշում կկայացվի ՄՕԿ 125-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա Բուենոս-Այրեսում՝ սեպտեմբերի 7-10-ը: Մինչեւ այդ նստաշրջանը ՄՕԿ գործադիր կոմիտեն մայիսին նիստ կհրավիրի Սանկտ-Պետերբուրգում, որտեղ եւս մեկ անգամ կքննարկվի ըմբշամարտի հարցը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Ալթունյան. «Ես կողմնակալ չեմ» ‘