‘«Օլիմպիակոսի» նախագահը տուգանել է իր ակումբի ֆուտբոլիստներին Եվրոպայի լիգայից դուրս մնալու համար’

837

Հիշեցնենք, որ «Դնեպրը» տնային հանդիպմանը հաղթել էր «Օլիմպիակոսին» 2:0 հաշվով, իսկ Հունաստանում կարողացել էր խաղն ավարտել ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հենց սրանից հետո էլ Պիրենեյցիների նախագահ Էվանգելոս Մարինակիսը որոշել է տուգանել է իր ակումբի խաղացողներին 500.000 եվրոյի չափով` Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Դնեպրի» հետ անբավարար արդյունքի համար:

«Օլիմպիակոսը հունական մեծ ակումբ է, և պաշտպանել նրա գույները մեծ պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար: Ֆուտբոլիստները պետք է հարգեն մեր ակումբը, ով համաձայն չէ, կարող է հենց հիմա հեռանալ: Քանի դեռ դուք կրում էք «Օլիմպիակոսի» մարզաշապիկը, դուք պետք է ներդնեք ձեր ուժերի 100 տոկոսը: Անհրաժեշտ է հաղթել Հունաստանի առաջնությունը, գավաթը, և չմոռանալ եվրոգավաթների մասին», – հայտարարել է Մարինակիսը:

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» հաղթեց և նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘NHL. Հոկեյի ազգային լիգայի օրվա հանդիպումները(տեսանյութ)’