‘Օլիվյե Ժիրու. Ես Վան Պերսիից լավ եմ սկսել’

947

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն նշել է,  որ իր կարիերան «Արսենալում» ավելի հաջող է սկսվել, քան ժամանակին՝ Վան Պերսիինը:

Չնայած Ժիրուն բազմիցս ասել է, որ կոռեկտ չէ իրեն՝ անգլիական ֆուտբոլում նորեկին, համեմատել Վան Պերսիի հետ, սակայն ընդգծել է, որ ինչ որ տեղ արդեն գերազանցել է հայտնի հոլանդացուն:

«Ես չգիտեմ այնպիսի հարձակվողների, որոնց չհետաքրքրեր իրենց վիճակագրությունը: Մրցաշրջանի սկզբից ես 14 գոլ եմ խփել եւ կատարել 11 արդյունավետ փոխանցում: Մեկնարկային մրցաշրջանի համար այդ արդյունքն ավելի հաջող է, քան երբ սկսել է Վան Պերսին, թեկուզեւ նա ավելի երիտասարդ էր: Երբ ես նոր էի եկել «Արսենալ», անհանգստության որոշակի առիթներ կային, բայց մենք դրանք արագ լուծեցինք:

Այժմ «Արսենալի» խաղացողները գիտեն, որ մենք հաճախ գոլ կխփեն, եթե խաղադաշտում ինձ հաճախ նկատեն»,- Ժիրուի խոսքն է մեջբերում Skysports.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանի նկատմամբ վճիռը փոխվեց’
Հաջորդ հոդվածը‘Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու. Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների ընտրանին ‘