‘Օպերայի թատրոնի անձնակազմը ժողով է անում` որոշելու «Անուշի» հետագա ճակատագիրը’

913

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ երեկոյան չկայացած «Անուշ» օպերայի հանդիսատեսը կարող է ներկայացումը դիտել փետրվարի 24-ին։ Այդ մասին iLur.am-ին տեղեկացրին թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:  

Հիշեցնենք, որ նախօրեին ներկայացման անձնակազմը հրաժարվել է բեմ դուրս գալ, քանի որ թատրոնի ղեկավարությունը առանց աշխատակիցների համաձայնության հունվար ամսվա աշխատավարձից կենսաթոշակային կուտակային ֆոնդերի պահումներ է արել:

Ըստ թատրոնի մամուլի խոսնակի՝ հանդիսատեսը կարող է վերադարձնել փետրվարի 10-ի տոմսերը եւ ստանալ գումարը, կամ պահել դրանք եւ մասնակցել փետրվարի 24-ի ներկայացմանը: Միաժամանակ, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել` ինչ տեղի կունենա, եթե փետրվարի 24-ին արտիստները կրկին բոյկոտեն ներկայացումը։

Այս պահին, նրա խոսքով, թատրոնի աշխատակազմը ժողով է անցկացնում` քննարկելու այդ եւ այլ հարցեր:

Միեւնույն ժամանակ, մեր տեղեկություններով, թատրոնի անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ գնացել են մշակույթի նախարարություն` իրենց պահանջները ներկայացնելու:

Նախորդ հոդվածը‘Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացողներ տղամարդ են’
Հաջորդ հոդվածը‘Մայիսի 1 — ին տեղի կունենա Հայաստանի Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը’