‘Օսիպյանն ուզում է մինչեւ Ս.Սարգսյանի գալը հրապարակը «մաքրի» նաիրիտցիներից’

1445

Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաման է տվել հետ հրել Ազատության հրապարակում ակցիա իրականացնող նաիրիտցիներին, որոնք ուզում են ամեն կերպ իրենց ձայնը հասցնել Սերժ Սարգսյանին։ Վերջինս քիչ անց ժամանելու է համերգի` նվիրված աշխատավորների օրվան:

Ինչպես հայտնում է Ա1+-ը, ուժ կիրառելու գործողությանն անձամբ մասնակցում է նաեւ Օսիպյանը։ Ոստիկանական նոր ստորաբաժանումներ են մոտենում հրապարակին, իսկ նաիրիտցիները վանկարկում են «Պարտքի մարում»։

Սերժ Սարգսյանը դեռ չի ժամանել։

 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ. Ռուսաստանը, հնարավոր է, հարձակում է նախապատրաստում Դոնբասում’
Հաջորդ հոդվածը‘Թեհրանում ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն աշխատանքային իրավունքների’