‘Օսկանյանն էլ է Վիլնյուս գնում’

841

Եվրոպական Միության «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում:
Այդ մասին տեղեկացնում է Օսկանյանի գրասենյակը:
«Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրոպական Միության և ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրների խորհրդարանականների մասնակցությամբ «Հանուն ժողովրդավարության» ֆորումին:
Օսկանյանը կմանսակցի նաև Վիլնյուսի համալսարանի Արևելաեվրոպական
հետազոտությունների կենտրոնի առանձին ընդունելությանը, որին ներկա կլինի նաև Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Լիտվայի խորհրդարանում և լրատվամիջոցների հետ: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է անձրեւ եւ մառախուղ’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ տանն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Յանուկովիչի’