‘Օսկար-2019. Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Կանաչ գիրքը»’

30405

Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ մրցանակաբաշխության արարողությանը տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Փիթեր Ֆառելիի «Կանաչ գիրքը»:

«Օսկարների» թվով առաջատար է դարձել «Բոհեմյան ռապսոդիան»:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է մեքսիկացի կինեմատոգրաֆիստ Ալֆոնսո Կուարոնը, որը նկարահանել է «Ռոմա» ֆիլմը: Նա նաև մրցանակի է արժանացել օպերատորական աշխատանքի համար, իսկ ֆիլմը ճանաչվել է լավագույնը օտար լեզվով:

Դերասան Ռամի Մալեկը, որ խաղում է Queen-ի ղեկավար Ֆրեդի Մերքուրիի դերը «Բոհեմյան ռապսոդիայում» նվաճել է Օսկար՝ տղամարդու լավագույն դերի համար: Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակն ստացել է բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը, որը խաղում է Անգլիայի թագուհի Աննա Սթյուարտի դերը հույն կինոռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհի» ֆիլմում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կանտոնայի կանխատեսումը. Պրեմիեր լիգայի լավագույն քառյակը’
Հաջորդ հոդվածը‘Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. ԼՂՀ նախկին վարչապետի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին’