‘ՕՎԻՐ-ի նախկին պետին վիրավորե՞լ են’

1332

«Արդեն երկրորդ անգամ է, ինչ դատական կարգադրիչները զննության են ենթարկում իմ պայուսակը»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Yerkir.am-ի փոխանցմամբ, նման միջնորդություն հայտնեց նոյեմբերի 5-ի գործով որպես մեղադրյալ անցնող Ալբերտ Մարգարյանի, Վահե Մկրտչյանի, Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Նա նշեց, որ այսօր դատական կարգադրիչների ղեկավարը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին:  

Քոչարյանը դատարանից հետաքրքրվեց` արդյո՞ք նույն կերպ զննության են ենթարկում նաև մեղադրող դատախազին: Պաշտպանը միջնորդեց պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր նման արտոնություններ են թույլ տալիս իրենց:   Դատավորը նշեց, որ այդ հարցը նիստի ժամանակ չի կարող քննության առարկա դառնալ:  

Նշենք, որ Քոչարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետն է: 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ կառավարության հրատապ միջամտությունը’
Հաջորդ հոդվածը‘ԴԺՀ իշխանությունները ազատ են արձակել ԵԱՀԿ չորս դիտորդներին’