‘ԴԺՀ իշխանությունները ազատ են արձակել ԵԱՀԿ չորս դիտորդներին’

868

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները ազատ են արձակել ԵԱՀԿ չորս դիտորդներին, որոնց պահում էին մեկ ամսից ավելի:

Առաքելության ղեկավարությունը խմբի հետ կապը կորցրել էր մայիսի 26-ին: Այն ժամանակ դիտորդների խմբի ձերբակալման մասին հայտնել էին Լուգանսկի հանրապետության ներկայացուցիչները: Դիտորդները կասկածվում էին լրտեսական գործունեության մեջ:

Փորձագետները չեն բացառում, որ զինադադարի ժամկետը լրանալուց մեկ օր առաջ դիտորդների ազատ արձակումը կարող է նշանակել, որ անջատական գրոհայինները պատրաստ են երկխոսելու Կիևի հետ: «Մենք նրանց բաց ենք թողել առանց նախապայմանների,- հայտարարել է ինքնահռչակ ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:- Իհարկե, մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը կհասկանա մեզ»:

Անհայտ է մնում ԵԱՀԿ ևս մի խմբի ճակատագիրը՝ նույնպես չորս հոգուց բաղկացած. ենթադրվում է, որ նրանց նույնպես բռնել են անջատական գրոհայինները: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՕՎԻՐ-ի նախկին պետին վիրավորե՞լ են’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում արձանագրվել է սուր մենինգիտի 38 դեպք’