Օրբան․ Անհրաժեշտ է թույլ չտալ ուկրաինական հակահարձակումը

296

Հունգարիայի կառավարության կարծիքով՝ անհրաժեշտ է թույլ չտալ ուկրաինական բանակի հակահարձակումը, որովհետև դա միայն նոր զոհերի կհանգեցնի, առաջին հերթին՝ Ուկրաինայի կողմից։

Այդ մասին Kossuth ռադիոկայանի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման նախապատրաստությունների մասին լուրերը՝ Օրբանն ասել է․ «Խոշոր ռազմավարական հարձակումները նշանակում են արյունալի կոտորած։ Նույնիսկ ինձ նման մարդը, որ բանակում ծառայելու ընդամենը մեկուկեսամյա փորձ ունի, գիտի, որ գրոհող կողմը երեք անգամ ավելի շատ կորուստներ է ունենում, քան պաշտպանվող կողմը։ Մինչև ուկրաինացիների կողմից հակահարձակում սկսելը՝ մենք պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի հասնենք կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների մեկնարկի»,- շեշտել է Օրբանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի երկրորդ հաղթանակը
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է