Օրենքով գողը «թագազրկվել» է

494

37-ամյա քրեական հեղինակություն Զավիդ Օզմանովին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Զվիադ Թբիլիսցի, զրկել են տիտղոսից «օբշչակը» կողոպտելու համար։ Այդ մասին այսօր հաղորդել է «Прайм Крайм» պարբերականը։

Տվյալների համաձայն՝ ծնունդով վրաստանցի Օզմանովը գողի տիտղոսից զրկվել է 2020 թ․ Թուրքիայում սպանված՝ Ադրբեջանի օրենքով գող Նադիր Սալիֆովի (Ղուլի) նախկին զինակիցների կամքով։ Հանցավոր հեղինակությունների համապատասխան գողական ուղերձը տարածել են Բաշկորտոստանում, Ուլյանովսկի և Նիժեգորոդյան մարզերում, որտեղ Զվիադ Թբիլիսցին ազդեցություն ուներ քրեական շրջանակներում։ Նրան մեղադրում են Մոսկվայում երկու բնակարան և Թուրքիայում տուն գնելու մեջ՝ կալանավորներից և ռուսաստանյան քրեական համայնքից հավաքված գումարների հաշվին։ Ձեռք բերված անշարժ գույքը նա ձևակերպել էր իր կնոջ անունով։

Մայիսի 6-ին հաղորդվել է, որ Սալավաթ քաղաքի (Բաշկիրիա) թիվ 2 ուղղիչ գաղութի կալանավորները չեն ճանաչում Զվիադ Թբիլիսցուն՝ որպես օրենքով գող։ Տեղի քրեական հեղինակությունների ներկայացուցիչը նման որոշում ընդունել է՝ հրահանգներ ստանալով Էդուարդ Ասատրյանից (Էդիկ Օսետրինա) և վերջինիս շրջապատի մեջ մտնող մի շարք օրենքով գողերից։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՍի Ձինպինը հայտարարել է, որ անհրաժեշտ է «չինացնել» կրոնը
Հաջորդ հոդվածըՊառավ ջադու պարտությունը կպել է մեջքիդ, իսկ դու․․․ ․ ՉԻ