‘Օրինագիծ ԱՄՆ սենատում՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին’

1976

ԱՄՆ կոնգրեսի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը սենատորների քննարկմանն է ներկայացրել  օրինագիծ, որը նախատեսում է Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ հարաբերությունների վերանայում ՝ կապված թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետ:

Օրինագծի համահեղինակներն են դեմոկրատ սենատոր Ջին Շահինը, հանրապետական Մարկո Ռուբիոն և դեմոկրատ Քրիս Քունսը:

Օրինագիծը նախատեսում է թագավորության հետ հարաբերությունների լիակատար և ռազմավարական վերանայում, ինչպես նաև սաուդցիներին վիզաների տրամադրման սահմանափակում:  Մասնավորապես, օրինագծի համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամներին պետք է մերժել վիզաների տրամադրումը:

Ռիշը նշել է, որ Սաուդյան Արաբիայի պահվածքն արդեն երկար ժամանակ է մտահոգիչ, սակայն «այն իր գագաթնակետին հասավ Ջամալ Հաշոգիի սպանությունից հետո, որը սոսկալի դեպք էր, ու դրա պատասխանատուները պետք է պատժվեն»:

Շահինն իր հերթին նշել է, թե շատ կարևոր է, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում քաղաքականությունը փոխելն անհրաժեշտ են համարում ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ցմահ ազատազրկում՝ 85 սպանությունների համար’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Անհաջող կատակ»՝ ճշմարտության դառը հատիկով’