Լեհաստանի սահմանապահ ծառայությունը երեքշաբթի Բելառուսից միգրանտների կողմից սահմանը հատելու ոչ մի դեպք չի արձանագրել։ Այդ մասին հաղորդագրությունը տեղադրվել է սահմանապահ ծառայության twitter-յան էջում։
«Դեկտեմբերի 28-ին սահմանի վրա Լեհաստանի տարածք ապօրինաբար տեղափոխվելու ոչ մի փորձ չի արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սահմանապահները բելառուսական կողմում տեսել են միգրանտների մի քանի խմբեր, մոտավորապես 30 հոգի, որոնք մոտեցել են սահմանային գծին, սակայն այն հատելու փորձ չեն կատարել։
2021 թ․ սկզբից միգրանտները լեհ-բելառուսական սահմանն անցնելու առնվազն 40 հազար փորձ են կատարել, դեկտեմբերի սկզբից՝ մոտավորապես 1200 փորձ։