Քաբուլցի կանայք` ընդդեմ ԱՄՆ–ի

762

Չորեքշաբթի տասնյակ կանայք բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների, որը սառեցրել է Աֆղանստանի պետական պաշարները, հաղորդել է Աֆղանստանի TOLOnews հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ակցիայի մասնակիցների պաստառները կոչեր են պարունակել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ապասառեցնել արգելափակված միջոցները։

Չնայած ներկա պահին թալիբների ձեռնարկած միջոցներին՝ Աֆղանստանում տնտեսական իրավիճակը շարունակում է չափազանց ծանր լինել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս 22,8 մլն աֆղանցիներ (երկրի ողջ բնակչությունը մոտավորապես 39 միլիոն է) մշտապես թերսնված են, իսկ 8,7 մլնը սովի է մատնված։ Դա մեծապես կապված է նրա հետ, որ արմատականները տնօրինում են աֆղանական պետական պաշարների ընդամենը 0,1 %-ը (9,4 մլրդ դոլարից), քանի որ դրանց մեծ մասը սառեցված է ԱՄՆ-ի կողմից։

«Թալիբանի» ղեկավարությունն արդեն մի քանի անգամ միջոցներն ապասառեցնելու հարցով դիմել է Վաշինգտոնին, սակայն ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ի և Արևմուտքի մյուս երկրների որոշումները՝ Աֆղանստանին ֆինանսական օգնություն տրամադրելու և արտասահմանյան բանկերում ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ, կկայացվեն թալիբների հետագա քայլերի հիման վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕրվա ընթացքում սահմանը հատելու փորձեր չեն եղել
Հաջորդ հոդվածըԲորելն անընդունելի է համարում Ռուսաստանի առաջարկը