‘Օրվա կադր. Здесь был Միշիկ (Լուսանկար)’

5019

Yerkir.am-ը գրում է. «Մենք հայերս` սովոր ենք Երևանի այս կամ այն շենքի վրա կարդալ` այս տանն ապրել է այսինչ գրողը, նկարիչը, կարկառուն քաղաքական գործիչը, կողքին նշված թվական: Բայց ինչպես ասում են, ժամանակները փոխվել են, և կարևոր իրադարձություն է դարձել նաև սրճարանի բացումը:

Օրինակ, Թումանյան փողոցում Ջազզվե սրճարանի դրսի պատին փակցված է «Այս շենքում 2007 թվականի հոկտեմբերին բացվեց Ջազզվե սրճարանը»:

Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին»:

Մեր անունից հավելենք, որ այս գրածը ավելի շատ նման է սովետական անցյալի այն երևույթին, երբ ինչ-որ տեղ այցելելիս կամ նստարանին նստելիս գրում էին՝ «Здесь был…»: Քանի որ «Ջազզվե» սրճարանը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ավելի ճիշտ կլիներ սրճարանի պատին գրել. «Здесь был Միշիկ», կամ էլ նախագահականի պատին գրել՝  «Здесь был Սերժիկ»: Եւ պետք է նշենք, որ սա այս անձանց համար հիշվելու միակ ձևն է, քանի որ ոչ մի այլ բանով, կամ, ինչպես ասում են՝ բարի գործերով սրանք հաստատ հիշվող չեն: 

Նախորդ հոդվածը‘Սայաթ-Նովա 10-ի բնակիչները չկարողացան կասեցնել շինարարության սկիզբը (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին կբացակայի 2 ամիս’