‘Օրվա համառոտ ամփոփում’

821

Օրը սկսվեց տխուր լուրով. Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի: Դեպքը տեղի է ունեցել էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում: 

Այսօր Ազգային հերոս, ազատամարտիկ Մոնթեի ծննդյան օրն է։ Այս կապացությամբ ներկայացնում ենք Մոնթեի կենսագրությունը և մեկ մեջբերում Վազգեն Սարգսյանի խոսքից: 

Առավոտյան կառավարության շենքի մոտ վերսկսվել են բախումները Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների և ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների միջև: 

ՀՀ վարչական դատարանում երեք առանձին վարույթների շրջանակում այսօր քննվում էին  ընդդիմադիր գործիչների  դեմ  ՀՀ ոստիկանության հայցերը: Բոլոր երեք դեպքերում էլ ոստիկանության պահանջը նույնն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական պատասխանատվության ենթարկել: 

Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ակտիվացնի Հայաստանում տեղեկատվական աշխատանքը: Նրա կարծիքով, Ռուսաստանը Հայաստանի տեղեկատվական դաշտում բավարար չափով ներկայացված չէ: 

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն այսօր հայտարարություն է տարածել, որով հայտնում է ավիափոխադրողների հետ համագործակցության ընդլայնման մասին: 

Բանգկոկում արդեն երկու օր է՝ չեն դադարում զանգվածային ցույցերը: Հազարավոր ցուցարարներ ներկայիս կառավարությանը մեղադրում են նախկին բռնապետ Տակսին Չինավատի հետ ստվերային կապերի մեջ և պահանջում են չեղյալ հայտարարել օրենքը, համաձայն որի՝ արտաքսման մեջ գտնվող բռնապետին կարող է ներում շնորհվել: 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ: Նա նաև հերքել է այն պնդումները, թե Ադրբեջանը ԵՄ-ի  ասոցիատիվ անդամությունից հրաժարվել է Ռուսաստանի կողմից ճնշումների հետևանքով: 

Իսկ օրվա հումորը հետևյալն է. հարցման ենթարկված ադրբեջանական ԶԼՄ-ների 89 տոկոսը Իլհամ Ալիևին իրենց բարեկամն են համարում: Այդպիսին են Ադրբեջանի լրագրողների իրավունքների պաշտպանության, այսպես կոչված, «անկախ» կոմիտեի անցկացրած հարցման արդյունքները: 

Բաց չթողնենք նաև մեր օրվա մի մաս դարձած խմբագրականները

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը ուղերձ է հղել. Ես ստիպված եմ գնալ ոչ հեշտ լուծումների’
Հաջորդ հոդվածը‘Գագաթնաժողովը մեկնարկում է, «պատշաճ ժամկետները» սպառվում են. Մամուլ’