‘Օրվա համառոտ ամփոփում’

849

Այսօր ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ուհեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Թումանյանի գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ 

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի հիշատակ Հովհաննես Թումանյանի:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցած փողոցային բախումների հետեւանքով մեկ օրվա ընթացում զոհվել է ավելի քան 20 մարդ: Հիշեցնենք, որ Կիեւում երեկ վերսկսել էին իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումները. բնակիչները արդեն մի քանի ամիս է, ինչ դուրս են եկել փողոց՝ բողոքելու իշխանությունների` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու որոշման դեմ: 

Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը իր հերթին կոչ է արել իրապահների կողմից իրականացվող հարձակումները անմիջապես դադարեցնել, ինչպես նաեւ կանգնեցնել հակամարտությունը: Իսկ «Բատկիվշինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը այս կապակցությամբ հայտնել է, որ նախագահը, ըստ էության, ցուցարարներին եւ ընդդիմությանը առաջարկում էր հանձնվել, սակայն մարդիկ իրավունք ունեն Մայդանում լինելու, իսկ ընդդիմությունը կլինի նրանց կողքին: 

Ուկրաինայից ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ

Հայաստանում օրը հանգիստ էր. ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր հայտնել է, որ եթե Հայ ազգային կոնգրեսը Ազգային ժողովում հանդես գա Մարտի 1-ի հարցերով հանձնաժողով ստեղծելու նոր նախաձեռնությամբ, ԲՀԿ-ը կմիանա որպես նախագծի համահեղինակ: «Մեզ համար շատ կարևոր է, որ ստեղծվի մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով», — ասել է նա: 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն այսօր հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՊՃՀ-ում անցկացվելիք միջոցառմանը՝ նշելով, որ այն խանգարում է ուսանողությանը` կրթվելու եւ գիտելիքներ ձեռք բերելու հարցում: 

Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին Գյանջայում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո փետրվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն`մեկնաբանելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացմանը պատրաստվելու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2013թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2014թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը:  Սահակյանի խոսքով` Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը՝ սպառնալով տարածաշրջանում խաղաղության  ու կայունության պահպանմանը: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Բեզրուկով. Ծանր է դիտել Օլիմպիադան, եւ ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունենում, չէ՞-որ Կիեւում մարդիկ են զոհվում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման պահանջել է ուկրաինական բանակից չմիջամտել հակամարտությանը’