‘Բեզրուկով. Ծանր է դիտել Օլիմպիադան, եւ ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունենում, չէ՞-որ Կիեւում մարդիկ են զոհվում’

1572

Կիեւի կետրոնում տեղի ունեցող բախումներին, եւ դրա արդյունքում արձանագրված մահվան դեպքերին է արձագանքել ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը:

«Ծանր է դիտել Օլիմպիադան, եւ ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունենում: Չէ՞-որ Կիեւում մարդիկ են զոհվում: Այդ իսկ պատճառով առայժմ ձեռնպահ կմնամ դրական թվիթներից»,- Թվիթթերի իր էջում գրել է Բեզրուկովը:

Մեկ ժամ անց Բեզրուկովը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օլիմպիադան հույս է, տոն է, բայց չնկատելու տալ այն ամենը, ինչ տեղի է ունենում Կիեւում, անհնար է: Դառը իրադարձություններ: Քաղաքացիական պատերազմը ողբերգություն է ցանկացած երկրի համար»:  

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն կողմ է բանակցությունների վերսկսմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’