‘Օրվա ցիտատը Facebook-ից. Արման Բաբաջանյանին ուղեկցում են Վովա Գասպարյանի տրամադրած մեքենաները’

2181

Հիշում եմ, որ մի անգամ, կարծեմ, Լ.Զուրաբյանը իր ելույթում բացահայտեց Հայաստանում գործող գեբելսյան քարոզչամեքենայի էությունն ու գործելաոճը: Իմաստը նա էր, որ մեկ կենտրոնից կառավարվող բազմաթիվ հեռուստաընկերությունները, թերթերը և լրատվական կայքերը հանդես գալով օբյեկտիվության և ընդդիմության շղարշի տակ, իրականացնում են պատվիրված սև, ստոր հակաքարոզչություն իրական ընդդիմության և հասարակության առողջ ուժերի նկատմամբ:
Այդ կենտրոնից ղեկավարվող լրատվամիջոցներից ամենանողկալին ինձ համար 1in.am- է և իր խմբագիր Արման Բաբաջանյանը:
Թեև, կարծես թե, հասարակությանը վաղուց ամեն ինչ պարզ է, սակայն, ուզում եմ մի փոքրիկ բանով կիսվել, որ հայտնի է դարձել ինձ Բաբաջանյանի շրջապատից: Պարզվում է, գեբելսյան քարոզչամեքենայի գաղափարական պարագլուխը, Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյաննի ենթակա Բաբաջանյանը շրջում է առնվազն երկու ուղեկցող թիկնապահական մեքենաներով: Լուսանկարում պատկերված են ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից Ա. Բաբաջանյանին տրված ուղեկցող երկու մեքենաները: Ամենաստոր պատվերների օրերին նրա անվտանգությունը ապահովում են նաև այլ մեքենաներ. 33vo267, 23ls197 համարանիշներով: Հայտնի է նաև 298ul43 համարանիշով ավտոմեքենան, որը սակայն չի հաջողվել լուսանկարել:
Ահա, այս, ոստիկանության աչալուրջ հովանավորության տակ էլ աշխատում է մեր “անաչառ խմբագիրը”:

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. Ցանկանում եմ ներողություն խնդրել Գվարդիոլայից’
Հաջորդ հոդվածը‘Վարդենիսում կամրջի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է’