‘Օրվա ցիտատը Facebook-ից. Վարդան Հակոբյան. ՌԴ դեսպանի հայտարարությունը իշխանության իմպոտենտ կառավարման արդյունք է ‘

2293

Հեղինակ՝ Vardan Hakobyan

Վերջապես հասա կոմպիս ու կարող եմ հայատառ գրել:
Ապշած եմ վարչապետի կարճ մտքից, որ նա մտածում էր, թե ինքը կարող է հայտարարություններ անել Ռուսաստանի վարած քաղաքականության վերաբերյալ: Երեւի իրեն թվում է մոռացել ենք իր հայտարության մասին, որտեղ ուրախություն էր հայտնում հեղափոխական մասսաների արտագաղթի համար: Ու մեկ էլ որոշում է դրա համար հանդիմանել Ռուսաստանին: Մեծ կասկածներ ունեմ վարչապետի ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ վրա: Ուզում էր անպայման իրեն հիշեցնեին, ով է այս երկրում իրական տե՞րը: Ռուսաստանի դեսպանի պատասխանը եթե թարգմանենք հայերեն կստացվի այսպես…….. «Լսիր, տղա ջան, քեզ նշանակել է վարչապետ մի մարդ, ում մենք նշանակել ենք Հայաստանում նախագահ: Ու սրանից հետո ոչ միայն չենք կանգնեցնելու «Հայրենակիցներ» ծրագիրը, այլեւ մեծացնելու ենք նրա հնարավորությունները, հասցնելով տարին 300.000 մարդու արտագաղթի, ու արդյունքում 5 տարի հետո Հայաստանը դառնալու է մեծ պալիգոն: Ու դա քո ու քո նման ղեկավարների իմպոտենտ կառավարման արդյունք է: Տակ շտո…………. դե մնացածը մենք լավ գիտենք:

Հ.Գ. հանրապետականներ բոլոր կատեգորիաների, կոռեկտության սահմաններում եմ ասում,,,,,,,,,,,ՀԵՌԱՑԵՔ 

 

Նախորդ հոդվածը‘Ուրբաթօրյա ակցիա՝ դատախազության մոտ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վացլավ Կլաուս. ԵՄ-ին Նոբելյան մրցանակի արժանացնելը ողբերգական սխալ է ‘