‘Օրվա ցիտատ. Գյումրու քաղաքապետի խորհրդական. Ս. Սարգսյանը երկու տարի շարունակ պատժել է գյումրեցիներին, դրա համար «այո» պտի ասեք’

2833

«Քվեարկեք, չքվեարկեք, մեկ է, անցած է, սաղ մարզերով հարցը լուծված է, ինչի՞ եք ուզում, որ Շիրակի մարզն էլի նախագահի աչքից ընկնի: 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Գյումրի քաղաքն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, այդ իսկ պատճառով է Ս. Սարգսյանը երկու տարի շարունակ պատժել գյումրեցիներին: Օրինակ, Լոռու մարզը 5 մլրդ դրամ ճանապարհաշինության համար է ստացել, իսկ Գյումրին՝ 140 հազար դրամ: Քաղաքի ապագան ձեր ձեռքն է, մենք ավելի քան 200 փողոց ունենք, որոնք լրիվ ավերված են, տեղական բյուջեով սարքել չենք կարող: Դրա համար «այո» պտի ասեք: Կուզեք ավելի վատ եղնի, գնացեք «ոչ» ասեք»;

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյան

ԳԱԼԱ

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. ՀՀԿ-ն, փաստարկի տեղ՝ առաջարկում է «այո» ասել աղ ու հացին’
Հաջորդ հոդվածը‘Տուլայի ՃՏՊ-ից տուժած քաղաքացիներից մեկին բարեհաջող վիրահատել են’