‘Օրվա ցիտատ. Կարեն Անդրեասյան. Հայաստանի աղքատության մեղավորը Թուրքիան և Ադրբեջանն են’

1549

Այսօր տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք ցնցող հայտարարություններ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև (մեջբերումները՝ ըստ panorama.am-ի): ILur.am-ի մեկնաբանությունը Կարեն Անդրեասյանի «գլուխգործոցների» վերաբերյալ կարող եք կարդալ մի փոքր ուշ.

 

Հայաստանում այսօր բոլորը խոսում են իրենց սոցիալական վիճակի, փոխարժեքի փոփոխության, աղքատության խնդիրների մասին, որպեսզի այդ բոլոր խնդիրների ակունքը տեսնենք, ապա պետք է նախ խոսենք տնտեսական իրավունքների մասին: Հայաստանում բոլոր մարդկանց իրավունքների խախտման կոպտորեն ոտնահարողները Թուրքիան և Ադրբեջանն են:

_____

Հայաստանի աղքատության, տնտեսական խնդիրների մեղավորը, բնականաբար, մեր երկու հարևան երկրներն են, ինչպես նաև աշխարհաքաղաքական որոշակի զարգացումները:

_____

Սփյուռքի տարբեր համայնքներում ես լսում է հուսահատեցնող, ահասարսուռ առասպելներ, ըստ որի` Հայաստանում գոյություն ունի տնտեսական ռեկետ, պետական թալան, բիզնեսների խլում և այլն: Սրանք ստեր են 2014թ-ի Հայաստանի համար: Եվ այդ ստերը, ցավոք սրտի, մնում են օտարերկրյա ներդրողների, այդ թվում` Սփյուռքի ներդրողների մտքերում, ինչը բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա:

_____

Այո, 15 տարի առաջ Հայաստանում հնարավոր չէր զբաղվել բիզնեսով` առանց պետական պաշտոնյա հովանավոր ունենալու, բայց սա էլ է վերացել արդեն 2004-2005թթ-ին: 10 տարի առաջ պետական չինովնիկները շատ հաճախ կոռուպցիոն դրսևորումներով ճնշումներ էին գործադրում գործարարների վրա ` չթողնելով, որ նրանք նորմալ աշխատեն: Սա էլ գրեթե վերացել է 2009-2010 թթ-ին:

Նախորդ հոդվածը‘Ամենասպառազինված երկրների ինդեքսում Հայաստանն առաջ է Ադրբեջանից’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը զանգահարել է Նազարբաևին’