Ֆաբիո Կանավարոն՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչի թեկնածու

294

Անգլիական «Էվերտոնը» դիտարկում է գլխավոր մարզիչի պաշտոնում Իտալիայի հավաքականի նախկին ավագ, աշխարհի չեմպիոն, 2006թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոյին նշանակելու տարբերակը, հաղորդում է Football Italia-ն։

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկությունից հետո լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Դանքան Ֆերգյուսոնը։

48-ամյա Կանավարոյի նախորդ թիմը եղել է չինական «Գուանչժոու Էվերգրանդը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է 2021թ․ սեպտեմբերին։ Նա գլխավորել է նաեւ «Ալ Նասր», «Տյանցզին» ակումբները, ժամանակավոր պաշտոնակատար է եղել Չինաստանի հավաքականում։

Նախորդ հոդվածը«Ռոման» հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանի 100-րդ հանդիպումը և գոլային փոխանցումը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին