«Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին

308

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտին։ Իտալական ակումբը կքննարկի 65 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները, հաղորդում է La Repubblica-ն։

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին» ու Մյունխենի «Բավարիան»։

Դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան եւս ցանկանում է կազմակերպել նրա տրանսֆերը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դե Լիգտը մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ։

Նախորդ հոդվածըՖաբիո Կանավարոն՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչի թեկնածու
Հաջորդ հոդվածըԼավրովը և Բլինքենը այսօր հանդիպում են Ժնևում