‘Ֆաբրեգասը չի բացառել, որ կարող է վերադառնալ իր նախկին ակումբ’

866

«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը չի բացառել, որ կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Արսենալ»:

«Իմ գործող պայմանագրի ժամկետը «Չելսի»-ի հետ կլրանա ընդամենը 7 ամսից: Չեմ կարող ասել, թե ինչ է ինձ սպասվում, բայց ես երջանիկ եմ այստեղ: Ինչ վերաբերում է «Արսենալ»-ին, ապա այդ ակումբը հավերժ կմնա իմ սրտում:

Երբեք չեմ մոռանա այնտեղ անցկացրած տարիներս: Միգուցե մի օր վերադառնամ «Արսենալ»: Երբեք չես կարող կանխագուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  Marca-ն:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը 2003-2011 թվականներին հանդես է եկել «զինագործներ»-ի կազմում:

Նախորդ հոդվածը‘ՏԿՏՏ նախարարության եւ Ոստիկանության աշխատակիցները առանձնապես խոշոր չափի շորթում են կատարել. Քննչական’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի նոր նախագահն է Ժաիր Բոլսոնարուն՝ Թրամփի երկրպագուն և միգրանտների հակառակորդը’