‘Ֆեյսբուքը և Ինստագրամը անհասանելի են’

1322

Ֆեյսբուք սոցիալական ցանցը այս պահին անհասանելի է աշխարհի բոլոր երկրների օգտատերերի համար: Այսօր առավոտյան խափանումներ են առաջացել սոցցանցի հիմնական կայքում: Անհասանելի է նաև բջջային հավելվածը: Ավելին՝ առավոտվանից անհասանելի է նաև Instagram ֆոտոհավելվածը:

Խափանման պատճառների մասին առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա: Քիչ առաջ Ինստագրամի պաշտոնական թվիթեր էջը հայտնել է, որ անսարքությունների պատճառով կայքը չի գործում, և արվում է հնարավորը՝ անսարքությունները վերացնելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Արձանագրվել է Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների էական աճ’
Հաջորդ հոդվածը‘ Գվարդիոլան չի շտապում «Բավարիայի» հետ երկարաձգել պայմանագիրը’