‘Ֆերգյուսոնը մարտահրավեր է նետել ՄաքԳրեգորին’

1087

UFC-ի անվանի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը թվիթերյան իր էջում դիմել է կազմակերպության նախկին չեմպիոն Կոնոր ՄաքԳրեգորին՝ առաջարկելով մենամարտել օկտագոնում:

«Մակնագետսն առանց սոուսի: Կոնո՛ր, դու հիմա նախկին տարբերակիդ վատորակ նմանակն ես: Աջ ձեռքս պատրաստ է ստուգել քո դունչը: Այն այնպիսի քաղցր համ կունենա, ինչպիսին տիրամիսուն է երեքշաբթի օրերին»,- գրել է ամերիկացին:

Իռլանդացին իրեն ոչ հատուկ կերպ է արձագանքել.
«Տո՛նի, եթե մենք վերադառնանք, անպայման, կանդրադառնանք քեզ: Քեզ ու քո ընտանիքին ամենայն բարիք եմ մաղթում»:

Հավելենք, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոնը Խաբիբ Նուրամգոմեդովն է:

Նախորդ հոդվածը‘SofaScore. Մխիթարյանն այս պահին «Արսենալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի գլխավոր դատախազը պատրաստ է մեղադրանք ներկայացնել վարչապետին’