‘Իսրայելի գլխավոր դատախազը պատրաստ է մեղադրանք ներկայացնել վարչապետին’

1333

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հայտարարել է, որ մտադիր է կոռուպցիայի մեղադրանք առաջադրել վարչապետ Բինիամին Նեթանյահուին:

Ընդ որում՝ նա չի բացառել, որ նախաքննության ընթացքում իր կարծիքը կառավարության ղեկավարի նկատմամբ կարող է փոխվել:

Նեթանյահուի նկատմամբ հետաքննությունը վերաբերում է բիզնեսի ներկայացուցիչներից թանկարժեք նվերներ ստանալուն և երկրի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունների շահերն սպասարկելուն:

Նեթանյահուն հետևողականորեն հերքում է այդ մեղադրանքները: Նրա ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունում հայտարարել են, որ դա «քաղաքական հետապնդում» է վարչապետի նկատմամբ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոնը մարտահրավեր է նետել ՄաքԳրեգորին’
Հաջորդ հոդվածը‘ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ’