Ֆերգյուսոն. Ես երբեք չէի գլխավորի Անգլիայի հավաքականը

345

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչպես արձագանքել Անգլիայի հավաքականը գլխավորելու առաջարկին։

«Ես ոչ մի դեպքում չէի համաձայնի գլխավորել Անգլիայի հավաքականը։ Մի անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին նախագահ Մարտին Էդվարդսի միջոցով դիմեցին ինձ։ Ես ասացի Մարտինին, որ դա հետաքրքիր չէ ինձ։ Հետո ինձ անձամբ արեցին այդ առաջարկը։ Երկար չմտածեցի՝ 10 վայրկյան։

Ես երբեք չէի գլխավորի Անգլիայի հավաքականը։ Դա երբեք տեղի չէր ունենա։ Պատկերացրեց, թե ինչ կանեին ինձ Շոտլանդիայում»,- 79-ամյա Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013 թվականներին:

Նախորդ հոդվածըՖրանսիայի առաջնության մասնակից թիմերի քանակը կկրճատվի
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Կարեն Խաչանովը պարտվեց 1/8 եզրափակիչում