Ինդիան Ուելս․ Կարեն Խաչանովը պարտվեց 1/8 եզրափակիչում

345

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն ավարտեց պայքարը Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում։ 1/8 եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ, որն առավելության հասավ 6։4, 7։6 (8:6) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 57 րոպե։

Բասիլաշվիլիի հաջորդ մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը 6։7 (3։7), 7։6 (7։3), 6։2 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Ալեքս դե Մինորին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,3 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՖերգյուսոն. Ես երբեք չէի գլխավորի Անգլիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըՊեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ թեստավորում կանցնի 5400 մարզիկ