‘ՖԻԴԵ-ի նախագահը 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մասին’

1447

«1990-ին, երբ նա չեմպիոնական հանդիպում հաղթեց Կարպովին, «Kоrloff» ոսկերչական ընկերությունը նրան թագ է հանձնել, որում կային 1118 սեւ եւ սպիտակ ադամանդներ։ Նա որոշեց վաճառել այն, իսկ գումարը փոխանցել հայ փախստականներին։ Նույնիսկ գտնվեց գնորդ, ինչ-որ արաբական շեյխ։ Սակայն շեյխն անհայտացավ, իսկ Կասպարովն այդ գումարը խոստացել էր։ Այդ ժամանակ գնեցի այդ թագը։ 

Չեմ կարող ասել գումարի չափը, սակայն գործարքը կայացել է Շվեյցարիայում, որտեղի բանկերից մեկում էլ պահվում էր այն»,- ասել է Իլյումժինովը «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում։

Նախորդ հոդվածը‘Ռիբերին մտադիր է դատի տալ Closer ամսագիրը’
Հաջորդ հոդվածը‘Դիվերսիոն փորձ սահմանին. Հայկական կողմը ունի մեկ զոհ’