‘ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը նահաջնել է 9-րդ հորիզոնական’

963

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:

Վեյկ Ան Զեեում կայացած «Tata Steel» ամենամյա մրցաշարից հետո վարկանիշային աղյուսակում փոփոխություններ կան: Անիշ Գիրին և Ուեսլի Սոն վերոնշյալ մրցաշարում ցուցադրած տպավորիչ խաղի շնորհիվ բարելավել են իրենց դիրքերը, իսկ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը նահանջել է 9-րդ հորիզոնական: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը կորցրել է 20 վարկանիշային միավոր և նահանջել է երեք հորիզոնականով: Աշխարհի գործող չեմպիոն, «Tata Steel»-ի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը:

ՖԻԴԵի վարկանիշային աղյուսակ

  1. Մագնուս Կարլսեն —  2865
  2. Ֆաբիանո Կարուանա — 2811
  3. Ալեքսանդր Գրիշչուկ — 2810
  4. Վեսելին Թոփալով — 2800
  5. Անիշ Գիրի — 2797
  6. Վիշվանաթան Անանդ — 2797
  7. Ուեսլի Սո — 2788
  8. Վլադիմիր Կրամնիկ — 2783
  9. Լևոն Արոնյան — 277
  10. Հիկարու Նակամուրա — 2776

Կանանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Յուդիտ Պոլգարը, իսկ Հոու Յիֆանը, ով այս օրերին մասնակցում է Ջիբրալթարի մրցաշարին, երկրորդ հորիզոնականում է: 

Նախորդ հոդվածը‘Australian Open. Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Մարեյին (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը խստորեն դատապարտում է խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնարարքը’