Ֆինլանդիա․ Նացիզմը համակրող նախարարն ստացել է խորհրդարանի վստահությունը

265

Ֆինլանդիայի խորհրդարանը չորեքշաբթի առավոտյան քվեարկությամբ վստահություն է հայտնել երկրի տնտեսական զարգացման նախարար Վիլհելմ Յուննիլային, որը նախկինում աչքի է ընկել իր համակրանքով նացիզմի հանդեպ։

Յուննիլան նախարար է նշանակվել հունիսի 20-ին, որից հետո ֆիննական ԶԼՄ-ները հրապարակել են մի քանի նյութ ծայրահեղ աջ կազմակերպությունների միջոցառումներին նրա մասնակցությամբ, նացիզմի նկատմամբ համակրանքի և դրա հետ կապերի մասին հայտարարություններով։ Նշանակումից անմիջապես հետո Յուննիլան ներողություն է խնդրել իր արարքների համար։

Երեքշաբթի օրը ընդդիմադիր կուսակցությունները անվստահություն են հայտնել նախարարին և հարցը դրել են քվեարկության խորհրդարանում։

«Յուննիլան խորհրդարանից ստացել է վստահության քվե 95 ձայնով՝ 86-ի դեմ»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը։

Կառավարության ղեկավար Պետտերի Օրպոն քվեարկությունից առաջ Յուննիլային  ասել է․ «Թող սա լուրջ նախազգուշացում լինի»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Ռուսաստանին թերագնահատել պետք չէ
Հաջորդ հոդվածըՍերգո Տոնոյան. Նպատակը Նիկոլ Փաշինյանի գործած դարի հանցանքի հետքերը մաքրելն է