‘Ֆիննախ. Հարկային տեսչությունները խախտում են օրենքները’

852

Հայաստանի հարկային տեսչությունները խախտում են օրենքները, իսկ դրանցից երկուսում 2013 թվականին բացահայտվել են 600 մլն.դրամ ընդհանուր գումարի ֆինանսական խախտումներ: Նման եզրակացության է հանգել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը, 2013 թվականի ստուգումների արդյունքում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը:

Նրա խոսքերով, Վանաձորի և Նոր-Նորքի հարկային տեսչությունների աշխատակիցները խախտել են օրենքները, չարաշահելով իրենց իրավասությունները, չեն գանձել մոտ 600 մլն. դրամի հարկեր, ինչի հետևանքով բյուջեն չի համալրվել նախապես պլանավորված միջոցներով: Նա տեղեկացրել է, որ 2012 թվականին նախարարության վերահսկողության տեսչությունը 34 ծրագրային ստուգում է իրականացրել, իսկ 2013-ին` 29: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ 2013 թվականին իրականացվել է 85 փաստացի ստուգում և հետազոտություն, ինչի արդյունքում բացահայտվել են 2.3 մլրդ.դրամ գումարի ֆինանսական խախտումներ, 2012 թվականի 1.1 մլրդ.դրամի համեմատ: Սակայն Ղարիբյանը չի պատասխանել, թե փաստացի քանի ստուգում է իրականացվել 2012 թվականին, հավաստելով, որ դրանց թիվն ավելի շատ է եղել:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում աշխատանքից ազատվել են գլխավոր դատախազը և նրա տեղակալները’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 16-ին միջբանկային շուկայում անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 500 հազ դոլար ‘